Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանի վարչապետը մեկնում է Ռուսաստան

Հայաստանի վարչապետը մեկնում է Ռուսաստան
06.06.2019 | 13:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին: Հունիսի 6-7-ը այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ